Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 18-19.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Հավաստագրերը կտեղայնացվեն

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ մարզպետարանների առողջապահության վարչությունների ու բաժինների պետերը ներկայացրեցին մարզային ենթակայության բուժհաստատություններում առկա իրավիճակը, ընթացիկ խնդիրները:

 

Նախարար Դումանյանը տեղեկացրեց, որ 2013 թվականի հունվարի 1-ից Ծննդօգնության և երեխայի առողջության պետական հավաստարագրերը կտեղայնացվեն, ինչի կապակցությամբ մատուցվող ծառայությունների կազմակերպման գործընթացում կկատարվեն համապատասխան փոփոխություններ: Կկանոնակարգվեն ծննդաբերների և մինչև 7 տարեկան երեխաների ուղեգրման և հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման ընթացակարգերը: Մասնավորապես, նորմալ ընթացքով, առանց ռիսկի ծննդաբերների ծննդաբերությունը կկազմակերպվի վարչատարածքային սկզբունքով, ինչը ենթադրում է, որ հղին ծննդօգնության ծառայություն մատուցող բժշկական կազմակերպությունը կարող է ընտրել ըստ իր բնակության վայրի. մարզի բնակիչը` իր մարզում, Երևանի բնակիչը` Երևանում: Մարզերից դեպի մայրաքաղաք հիվանդների անհիմն հոսքը կանխելուն ուղղված հերթական այս քայլի շնորհիվ` կապահովվի բժշկական համապատասխան ծառայությունների համար հատկացված պետական միջոցների հասցեականությունը։

 

ՀՀ առողջապահության նախարարությունում այժմ մշակվում է ծննդկանների և երեխաների ուղեգրման կարգը` ըստ ծննդօգնության և մանկաբուժական ծառայության կազմակերպման մակարդակների: 

 

Դերենիկ Դումանյանը կարևորեց տեղերում շահառուների իրազեկումը` շեշտելով, որ այդ ծառայություններն իրականացնելու համար բոլոր մարզերում կան ժամանակակից սարքավորումներով հագեցած և նեղ մասնագետներով ապահովված բժշկական կենտրոններ։ 

 

Մարզպետարանների առողջապահության պատասխանատուները Դերենիկ Դումանյանին նաև ներկայացրեցին նախարարի հրամանով Երևանի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնները մարզային բժշկական կենտրոններին կցելու արդյունքում մասնագետների մարզային այցերի ընթացքում իրականացված աշխատանքների մասին։

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ